Ղրիմում հայկական մշակութային ժառանգություն
Ղրիմում հայկական մշակութային ժառանգություն, մեծ մասամբ ներկայացված է միջնադարյան կրոնական կառույցներով։ Ստորին Դոնում ղրիմահայերի վերաբնակեցումից հետո այս մշակութային կառույցները 1778 թվականից սկսած լքվեցին։ Սակայն հնագետների հետաքրքրությունն այս թեմայի վերաբերյալ էապես աճեց մեծաքանակ գտածոների շնորհիվ, և 21-րդ դարի սկզբին ընդարձակվեց միջնադարյան հայկական հուշարձանների որոնման աշխարհագրությունը[1]։
Եկեղեցիներ և վանքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերը հիմնականում եղել են Հայ Առաքելական և Հայ կաթողիկե եկեղեցու հետևորդներ։
- Հայ Առաքելական եկեղեցին ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկն է, ունի մի շարք էական առանձնահատկություններ դավանության և արարողակարգերի մեջ, որոնք տարբերվում են ինչպես բյուզանդական ուղղափառ եկեղեցուց, այնպես նաև հռոմեական կաթոլիկ եկեղեցուց։ Պատկանում է Արևելյան հնագույն եկեղեցիների խմբին։ Ամենահին պետական եկեղեցին է աշխարհում[2]։ Ժամերգության մեջ կիրառվում է հայկական ծիսակատարությունը։
- Հայ կաթողիկե եկեղեցին Արևելյան կաթոլիկ եկեղեցիներից և նրա վեց պարտրիարքություններից մեկն է։ Նրա հետևորդների կարծիքով՝ եկեղեցին առաջացել է 1198 թվականին Կիլիկյան Հայաստանում՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու միավորման (ունիատ) արդյունքում[3]։ Ժամերգության մեջ կիրառվում է հայկական ծիսակատարությունը։ Ղրիմում հայկական եկեղեցիներ են գործում Յալթայում, Թեոդոսիայում և Եվպատորիայում[4]։ Առավել հայտնի է Սուրբ Խաչ վանական համալիրը (14-րդ դար)։
14-րդ դարից հայ նորաբնակները Ղրիմում ակտիվ շինարարական գործունեություն են ծավալում։ Ըստ 14-րդ դարի սկզբի Ղրիմի հայկական ձեռագրերից մեկի՝ այդ ժամանակ արդեն Կաֆֆային կից գոյություն ուներ Գամչակ վանական համալիրը, որում կառուցվել էր գմբեթային եկեղեցի։ Կաֆֆայում կային հայկական դպրոցներ, տասնյակ եկեղեցիներ, բանկեր, առևտրի տներ, քարվանսարաներ, արհեստագործական արտադրամասեր և այլն։ Քաղաքը ղրիմահայերի հոգևոր կենտրոններից մեկն էր, այնքան հայտնի և կարևոր, որ 1438 թվականին կաֆֆացի հայերին առաջարկվում է իրենց ներկայացուցիչներն ունենալ Ֆլորենտինյան տիեզերական եկեղեցում։ 14-15-րդ դարերում Կաֆֆայից հետո հայ բնակչության մեծամասնությամբ երկրորդ քաղաքը Սուրխաթն էր։ Հավանաբար Սուրխաթ անվանումն առաջացել է տեղի Սուրբ Խաչ վանական համալիրից, որը հիմնադրվել է 1358 թվականին Ստարիյ Կրիմ քաղաքին կից։ Այնտեղ եղել են շատ հայկական եկեղեցիներ, դպրոցներ, թաղամասեր։ 12-15-րդ դարերում խոշոր հայկական բնակավայրերից է եղել նաև Սուդակը։ 15-րդ դարի վերջում Սուրբ Խաչ համալիրին կից գոյություն ուներ նաև Կազարաթ հայկական փոքր քաղաքը։ Հայ իշխաններն իրենց զորքը պահում էին այնտեղ, որը նաև պաշտպանում էր Կաֆֆան[5]։
Ղրիմահայերի հասարակական կյանքը հատկապես աշխուժացավ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ Բազմաթիվ հասարակական կազմակերպությունների մեջ առանձնահատուկ երևում է եկեղեցական հոգաբարձություների գործունեությունը, որոնք գոյություն ունեն գրեթե բոլոր հայկական բնակավայրերում։ Մեծահարուստ հայերն ու եկեղեցին ջանում էին ազգը «բարձրացնել» ժամանակից քաղաքակրթության մակարդակի, ինչպես նաև անցկացնել բարեգործական միջոցառումներ։ Հոգաբարձուների ֆինանսական և նյութական միջոցներն էին եկեղեցու դրամական օժանդակություններն ու նվիրատվությունները[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Новые данные по истории средневековой армянской общины в Кишлавской котловине. Поселения Бор-Кая и Сала – тема научной статьи по истории и историческим наукам читайте бесплатн...
- ↑ The Journal of Ecclesiastical History — Page 268 by Cambridge University Press, Gale Group, C.W. Dugmore
- ↑ Сайт армяно-католиков в России Արխիվացված 2009-02-24 Wayback Machine
- ↑ «Таврический Национальный Университет им. Вернадского. Этнография народов Крыма:армяне. Численность и районы проживания». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Таврический Национальный Университет им. Вернадского. Этнография народов Крыма:армяне. Первые поселения». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Таврический Национальный Университет им. Вернадского. Этнография народов Крыма:армяне. Общественная жизнь». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Խաչ վանական համալիր
- Հայկական եկեղեցի Յալթայում
- Հայկական եկեղեցի Եվպատորիայում Արխիվացված 2010-08-07 Wayback Machine
- Հայկական եկեղեցի Թեոդոսիայում Արխիվացված 2009-08-22 Wayback Machine
- Հայկական եկեղեցի Սուդակում Արխիվացված 2010-05-31 Wayback Machine
- Ղրիմի՝ հայկական մշակութային ժառանգության պահպանության հանրապետական կոմիտե